Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Հնդկաստանի ԱՀԽ տեղակալի հետ

19 / 06 / 2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի Ազգային Անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռաջինդեր Քհանայի հետ։

Կողմերը անդրադարձան Անվտանգության ոլորտում առկա կապերին և համագործակցությանը: Ընդգծվեց անվտանգության ոլորտում առկա մեծ ներուժը օգտագործելու կարևորությունը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց հատկապես տիեզերքի խաղաղ օգտագործման և կիբերանվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։
Ռաջինդեր Քհանան նշեց ուժային կառույցների ներկայացուցիչների համար Հնդկաստանում կազմակերպվող համատեղ հավաքների արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնեց դրանց մակարդակի և խորության բարձրացումը քննարկել։

Կարևորվեց Հայաստանի և Հնդկաստանի Անվտանգության խորհուրդների միջև ռազմավարական բնույթի հարցերի շուրջ երկխոսության ծավալումը։