Մամլո հաղորդագրություններ

release

Արմեն Գևորգյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

03 / 07 / 2016

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)անվտանգության քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆիկոլայԲորդյուժային, ով Հայաստանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնությունների ու Կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների իրագործման, այդ թվում՝«Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» նախագծի համաձայնեցման ընթացքը: Զուցակիցները քննարկել են նաև 2016թ. Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ-պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողովի նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման, ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդման, ՀԱՊԿ քվոտաներով ՌԴ բուհերում պետական կրթաթոշակների տրամադրմամբ ՀՀ քաղաքացիների ուսուցման և մի շարք այլ հարցերի: Կարևորվել է վերոնշյալ ուղղություններով Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և այլ հարցեր: