Մամլո հաղորդագրություններ

release

Կայացել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի՝ Գիտական և Տեխնիկական ենթակոմիտեի 56-րդ նստաշրջանը

22 / 02 / 2019

Փետրվարի 11-22-ը Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի՝ (UNOOSA) Գիտական և Տեխնիկական ենթակոմիտեի 56-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի Տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ Վահե Սարատիկյանը։
Նստաշրջանի ընթացքում Վ․Սարատիկյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության, հետաքրքրությունների, գիտական ներուժի, իրականացված աշխատանքների և հեռանկարային ծրագրերի մասին։