Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Ճգնաժամային կառավարման նախաձեռնության պատվիրակության հետ

14 / 02 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Ճգնաժամային կառավարման նախաձեռնության (Crisis Management Initiative) պատվիրակության ներկայացուցիչներին։
Պատվիրակության անդամները ներկայացրեցին Ճգնաժամային կառավարման նախաձեռնության գործունեությունը և տարածաշրջանում ներկայումս իրականացվող ծրագրերը։
ԱԽ քարտուղարն իր հերթին հյուրերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները։