Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակության հետ

12 / 02 / 2019

Փետրվարի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ քարտուղարը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում ժողովրդավարական հաստատությունների դերակատարության նշանակությունը, ոլորտի բարեփոխումների համատեքստում ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքների կիրարկման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման առաջիկա գործընթացին՝ Ա․Գրիգորյանը վերահաստատեց այդ աշխատանքներում Խորհրդարանի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ դիրքորոշումը։
Անդրադարձ կատարվեց նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների իրացման ու ուժային կառույցների հաշվետվողականության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի։