Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Factor.am-ը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

22 / 01 / 2020

-Պարո՛ն Գրիգորյան, Գեորգի Կուտոյանի մահը երկրի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների առեղծվածային մահերից հերթականն է մեկ տարվա ընթացքում՝ Աշոտ Կարապետյան, Հայկ Հարությունյան։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ անվտանգային միջավայրը ապահով վիճակում չէ։

-Իսկապես ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բոլորիս համար էլ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Այս դեպքը ոչ թե պետք է դնել ընդհանուր կոնտեքստի մեջ և վերլուծել, հասկանալ, այն պետք է դիտարկել որպես առանձին դեպք և ուսումնասիրել, հասկանալ պատճառներն ու փորձել վերլուծել այդ տեսանկյունից։ Իհարկե, երբ դնում ենք ընդհանուր կոնտեքստում, այլ հանգամանքներ են ավելանում, ես կարծում եմ՝ այդ առումով մենք ճիշտ ուղղությամբ չենք գնա։ Անհրաժեշտ է այն դիտարկել իբրև առանձին դեպք։ Քննչական կոմիտեն հրապարակային աշխատում է։ Նոր ձեռք բերված փաստերի ու հանգամանքների ճշտումը անմիջապես կոմունիկացվում է հասարակության հետ և համոզված եմ, որ դեպքը ամբողջությամբ բացահայտվելու է։ Մեր իշխանությունը հետաքրքրված է, որ այն մանրամասն հետաքննվի և եթե կան անվտանգության մասով անհանգստանալու որևէ հանգամանք, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք, անվտանգության տեսնակյունից ամենաշատը մենք ենք շահագրգռված՝ եթե կան սպառնալիքներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք՝ հանկարծ որևէ մարտահրավեր չլինի։ Մինչ այս պահը այդ կոնտեքստում անհանգստանալու որևէ բան չունենք։ Քննություն կկատարվի և պարբերաբար կզեկուցեն։ Այս առումով կարծում եմ, որ հենց այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ կամ դիտել այստեղ: