Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազդել հայ ռուսական հարաբերությունների վրա․ զրույց ԱԽ քարտուղարի հետ

14 / 08 / 2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի եթերում խոսել է Նիկոլայ Պատրուշևի այցի, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, Արցախում ստեղծված իրավիճակի, ազգային անվտանգության նոր ռազմավարության, Սիրիա ուղարկված հայկական մարդասիրական օգնության և հայ-ամերիկյան գործընկերության մասին։

Թաթուլ Հակոբյան – Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակվում։ Ի՞նչն է լինելու նորը այդ ռազմավարության, այսպես ասեմ, կմախքում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի մարտահրավերները չեն փոխվել, այսինքն՝ մեր մարտահրավերները, պարզ է, Ադրբեջան, Թուրքիա, էլ ինչ կա։

Արմեն Գրիգորյան – Երբ որ սկսում էինք այս գործընթացը և մամուլի ասուլիսի ժամանակ խոսել եմ՝ վերջին 12 տարում գլոբալ ինչ մեծ փոփոխություններ են տեղի ուենցել, բայց փոփոխություններից զատ կան բաներ, որոնք չեն փոխվել և հստակ են մնացել. դա Արցախի շուրջ հնարավոր զարգացումներն են, ինչպես նաև հնարավոր այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ որ շարունակում է դեմոգրաֆիայի խնդիրը մնալ, որովհետև նախկինում էլ դեմոգրաֆիայի խնդիր կար, հիմա էլ կա։ Ի դեպ՝ դեմոգրաֆիայի մասով մենք շատ դրական ազդակներ ունենք, արդեն չգոհացնող են, այնպես չի, որ մենք դրանից գոհ ենք, ասում ենք՝ սա վերջնա, բայց 2015-ի հետ համեմատ, եթե չեմ սխալվում, 32 անգամ իջել է երկրից դուրս գնացողների թիվը, որը շատ կարևոր ազդակ է. սա դրականի վերածելու և զարգացնելու մեծ հնարավորություն կա։ Կառավարությունում ծրագիր են մշակում որպեսզի որոշակի չափով նաև լուծում տան ծնելիության խթանմանը։ Սրանք մնացել են՝ դեմոգրաֆիան, պատերազմը, ավելացել է, օրինակ, կիբեր-անվտանգությունը, կիբեր անվտանգությունը շատ կարևոր է, որովհետև և ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսել ենք, որ կան խնդիրներ, որոնք լուծվում են, բայց նաև ընդհանուր կիբերանվտանգությունը կարևոր ոլորտ է։ Վերջին տասներկու տարում տեխնոլոգիաների զարգացումը բերել է նրան, որ մենք ունենք նոր իրավիճակ, նույնիսկ ունենք նոր նախարարություն՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, և սա նաև տրամաբանությունն էր նոր իրավիճակի։ Նաև կենսաանվտանգությունը. կենսաանվտանգությունը օրակարգային հարց է, և սա նաև հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային է, քննարվում է այս հարցը։

Տեսանյութն այստեղ