Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

22 / 12 / 2021

Դեկտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի տաղավարում:

Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ Ջեյք Սալիվանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, որը ներառում է անվտանգային բաղադրիչ, ինչպես նաև բարձրացվել են երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ կանաչ տնտեսության և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տնտեսական աջակցության տրամադրման վերաբերյալ հարցեր: Բացի վերոնշյալ թեմաներից Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանիին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ԱԽ քարտուղարը շեշտել է, որ դեռևս որևէ օրակարգ չկա, որի շուրջ կարող են սկսվել բանակցությունները: Այս համատեքստում առաջնային է համարել կողմերի դիրքորոշումների ըմբռնումը բանակցային սեղանի շուրջ:

Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցված մտքերին, Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթերից որոշակի չափով դուրս է մնացել: Մասնավորապես, 2011թ Կազանի փաստաթղթի առաջին և երկրորդ կետերը վերաբերվում էին ինքնորոշման իրավունքին և միջանկյալ կարգավիճակին, սակայն արդեն 2016թ փաստաթղթերում՝ գործողությունների պլանում, որևէ խոսք ինքնորոշման մասին չի եղել:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ