Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

11 / 11 / 2021

Նոյեմբերի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի տաղավարում:

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի կողմից մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու մասին՝ ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ այդ գործառույթներ իրականացնող կետերը չեն լինելու Հայաստանի սուվերեն տարածքում: Միևնույն տրամաբանության մեջ Հայաստանը ևս տեղադրելու է իր մաքսային, անձնագրային հսկողության կետերը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնավորապես շեշտել է, որ երթևեկության փոփոխության տրամաբանության արդյունքում, որևէ գյուղ կամ բնակավայր, որը գտնվում է ճանապարհի այդ հատվածում՝ չի մեկուսանալու: Իսկ երթևեկությունն անարգել կազմակերպելու համար արդեն իսկ կա այլընտրանքային Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհը, որը միանում է Մ2 ավտոճանապարհին:

Բարձր գնահատելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, ԱԽ քարտուղարը նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում կա համաձայնություն՝ տարածաշրջանի ապաշրջափակման մասին, ինչի համատեքստում Հայաստանը հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ