Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցն «Ազատություն» TV-ին

06 / 10 / 2021

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» TV-ի եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման, տարածաշրջանի ապաշրջափակման և դրանում Ռուսաստանի մասնակցության կարևորության, հայ-թուրքական հարաբերությունների, հայաստանյան ներքաղաքական որոշ հարցերի և տարածաշրջանային հրատապություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության համապարփակ պայմանագիրը հնարավոր կլինի ձևակերպել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման երկարատև լուծման պարագայում:

Խոսելով տարածաշրջանի ապաշրջափակման մասին Արմեն Գրիգորյանը նշել, որ այն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորմանը: Անդրադառնալով Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցին, ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ երկրի սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ