ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026թթ. ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16 / 01 / 2026
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026թթ. ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծրագրի հերթական համարը` 3
Նպատակը՝
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության լրամշակում (վերանայում)՝ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների հաշվառմամբ:
Միջոցառումների անվանումները՝
3.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծում:
3.2 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների իրականացում:
Միջոցառումների իրականացման արդյունքները՝
ՀՀ վարչապետի 2025թ. փետրվարի 19-ի N 125-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը և հաստատվել հանձնաժողովի կազմը:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների շրջանակներում մշակվել է Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մեթոդական ուղեցույց, իրականացվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի տարբեր բաղադրիչներին առնչվող լրամշակման աշխատանքներ:
Միջոցառումների չկատարման, այդ թվում՝ սահմանված ժամկետում, պատճառները՝
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների բնույթն ու զարգացումները՝ նպատակահարմար է գտնվել Ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների իրականացումը տարաժամկետել: