Հայտարարություններ

announcement

Ցավակցական հեռագիր

04 / 07 / 2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Բարենցի ծովում խորը ծովային հետազոտությունների ապարատի վրա տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Մեծարգո Նիկոլայ Պլատոնի, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Բարենցի ծովում ՌԴ ՌԾՈՒ հյուսիսային նավատորմի խորը ծովային հետազոտությունների ապարատի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 14 նավաստիների մահվան կապակցությամբ:

Անկեղծորեն ափսոսում և ցավակցում եմ տեղի ունեցածի կապակցությամբ ու խնդրում զոհերի ընտանիքներին և ընկերներին փոխանցել աջակցության և ցավակցության խոսքեր:»