ՀՀ փոխվարչապետ

team

Համբարձում Մաթևոսյան

ՀՀ փոխվարչապետ

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1992թ. նոյեմբերի 18-ին, Գյումրի քաղաքում

Կրթությունը`

2012-2015 թթ. – ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետ` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ
2009-2012 թթ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժին

Աշխատանքային գործունեությունը`

2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2018-2021 թթ. - ՀՀ Արմավիրի մարզպետ
2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական
2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու
2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող

Պարգևներ՝

2019 թվականին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով
2019 թվականին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով

Կուսակցական պատկանելությունը՝

Անկուսակցական

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու որդի