ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

team

Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թ. մարտի 31-ին:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2005-2006 թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
1995-1998 թթ. սովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով:
1990 թ. հունիսի 1-ին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարան, հրամանատարատակտիկական բաժին:


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2021 թ. մարտի 22-ին ՀՀ վարչապետի հայտարարությամբ, իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
2020 թ. հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
2018 թ. մայիսի 24 ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
2017 թ. սեպտեմբերի 28 նշանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար:
2010 թ. հունվարի 25 շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2007 թ. նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:
2006 թ. նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ:
1998-2005 թթ. Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1992-1995 թթ. Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:


ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, մի շարք գերատեսչական այլ մեդալներով:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1991-1992թթ. ծառայել է հատուկ գնդում: