ՀՀ ԱԱԾ տնօրեն

team

Էդուարդ Մարտիրոսյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն

Ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին Արտաշատ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:
1995 թվականին մասնակցել է երկամսյա հավաքի ՀՀ զինված ուժերում:

1998 թվականի սեպտեմբերին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:
1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ:
2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության 9-ամսյա դասընթացները, իսկ 2004 թվականին՝ անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ, դատախազության, հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, քննչական կոմիտեի, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կողմից: Հանդիսանում է Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:
2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի կողմից՝ շնորհակալագրով:

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
2020 թվականի մարտի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: