ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ

team

Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1993 - 2007թթ.
Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
2001 - 2005թթ.
Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2005 - 2007թթ.
Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2007 - 2008թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2010 - 2012թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2012թ. ապրիլի 11
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
2015թ. հունվարի 21
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2016թ. հուլիսի 7
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
2017թ. հունիսի 15
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
2019թ. հուլիսի 3
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
2020թ. հունիսի 8
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1976 - 1985թթ.
Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:
1985 - 1986թթ.
Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:
1996 - 1997թթ.
Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:
1998 - 2001թթ.
Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:
2008 - 2010թթ.
Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1988 - 1990թթ. - Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:
1990 - 1993թթ. - Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի «Սարոյի» ջոկատի կազմում:
1993 - 1998թթ. - Ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1994թ. - Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Պարգևներ
Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և երկրորդ աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով: