ՀՀ Պաշտպանության նախարար

team

Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1994թ.
Զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ:
1997թ.
Ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
1998թ.-ից
Զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
2004թ.
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
2007թ.
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:
2009թ.
Նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
2010թ.
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2010թ. հոկտեմբերի 2
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2017թ. փետրվարի 6
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
2018թ. մայիսի 11
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991թ.
Ավարտել է Երևանի պետական համալսարանը:
1997թ.
Ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Պարգևներ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2005թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017թ.), ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ (2017թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1986 - 1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:
1992 - 1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:
2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է: