Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

12 / 11 / 2018

2018 թվականի Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Քարտուղարը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին խումբ գործուղել Հայաստան` համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով։
«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև անվտանգության համակարգերի, "խելացի զինատեսակների" և այլ բնագավառներում: