ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին
13 / 10 / 2023
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին:
ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և աառավել խորացման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները:
×
×