Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

16 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, աշխատանքային այցով ժամանեց Արցախի Հանրապետություն։ Քարտուղարը մասնակցեց Ճարտար համայնքի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը, որից հետո մեկնեց առաջնագիծ: Ստեփանակերտում կայացավ ՀՀ և ԱՀ ղեկավարության հանդիպումը: Ավելի ուշ պատվիրակությունն այցելեց նաև Արցախի ԶՈՒ գլխավոր շտաբ: