Մամլո հաղորդագրություններ

release

Իրավապահ համակարգում բարեփոխումները կշարունակվեն

24 / 11 / 2010

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարեւորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի նաեւ դատախազության համակարգում, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարեւոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացում:
Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խորացումը նախատեսված բարեփոխումների իրականացման գործում: