Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կմեկնի Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ

01 / 03 / 2011

Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Շիվ Շանկար Մենոնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Արիանիի հրավերով մարտի 1-8-ը աշխատանքային այցով Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը կհանդիպի Հնդկաստանի փոխնախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի պետական նախարարների, Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի ղեկավարության եւ այլ պաշտոնյաների հետ:
Արաբական Միացյալ Էմիրություններում Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Աբու Դաբիի գործադիր խորհրդի ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ բեն Զաիդ Ալ Նահայանի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Սարիանիի, արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասիմի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: