Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին

19 / 04 / 2011

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի, Միացյալ Թագավորություն - Հայաստան համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով Բարոնուհու հայանպաստ գործունեությունը, Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ պատվիրակության հերթական այցը կնպաստի հայ- բրիտանական համագործակցության խորացմանը: Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է նաև , որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում պետական և հանրային կառավարման տարբեր ոլորտներում: Պատվիրակության անդամների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է ԱԱԽ-ի գործառույթներին: Կողմերը հանդիպման ընթացքում ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա հարաբերությունների խորացման կարևորությունը` հատկապես Հայաստան –ԵՄ քաղաքական համագործակցության շրջանակներում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ