Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

14 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը: