Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի հետ

13 / 01 / 2012

Ավարտելով այցը Բելառուսի Հանրապետություն` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության խնդիրների լայն շրջանակ և հանգամանալից անդրադարձ է կատարվել Երևանում ստորագրված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին` ներառյալ “Կանալ”, “Նելեգալ”, “Պրոկսի” միջոցառումների իրականացմանը, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգությանը, ապօրինի միգրացիային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրներին: Քննարկվել են նաև 2012թ. Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկանցմանն առնչվող հարցեր: Այս և ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրականացման նպատակով սույն թվականի փետրվար ամսին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա կգտնվի նաև հայ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուղարկավորման արարողությանը: