Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

21 / 11 / 2016

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության և մի շարք այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման և խորացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ս.թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներին:
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ԱԱԽ քարտուղարին Ղազախստանի Հանրապետության Նախագահ Ն.Նազարբաևի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման միասնական համաշխարհային ցանց հիմնելու առաջարկությունը:
Կողմերն անդրադարձել են նաև երկու կառույցների միջև փոխգործակցությանը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: