Հայտարարություններ

announcement

Շնորհավորական հեռագիր

09 / 05 / 2019

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Հեռագրում մասնավորապես ասված է՝

«Հարգելի Նիկոլայ Պլանոտի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ, որը մեր երկրների ժողովուրդները նշում են արդեն 74֊րդ անգամ։

Հաղթանակի օրը մեր բոլորիս տոնն է, մեր ընդհանուր պատմության մասնիկը։ Այսօր մենք հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր չվերադարձան Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերից, հարգանքի տուրք ենք մատուցում հերոս վետերաններին և թիկունքում աշխատողներին, որոնց շնորհիվ հաջողվեց փրկել աշխարհը ֆաշիզմից և ապահովել մեր ժողովուրդների և ողջ մարդկության խաղաղ և ստեղծարար զարգացումը։

Անկեղծորեն կիսելով Ձեզ հետ այս գարնանային հատկանշական օրվա տոնական տրամադրությունը, ուզում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, Ձեր մտերիմներին, Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին ցանկանալ քաջառողջություն, խաղաղություն և բարեկեցություն։»