Հայտարարություններ

announcement

ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 / 01 / 2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարում է թարգմանչի կամավորական աշխատանք կատարելու համար դիմումների ընդունման մասին:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- բարձրագույն կրթություն (և) կամ մագիստրոսական ծրագրի ուսանող
- հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- թարգմանչական գերազանց ունակություններ
- գրավոր հաղորդակցման հմտություններ
- անհատական և թիմային աշխատանքի հմտություններ
Անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն
- անձնագրի լուսապատճեն (սկանավորված տարբերակ)
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ)
- ինքնակենսագրություն (նշել կոնտակտային հեռախոսահամար)
- մեկ լուսանկար
Դիմել ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ուղարկեն seco@gov.am էլ-հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 5-ը:

Սույն հայտարարության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 590230 կամ 590221 հեռախոսահամարներով: