ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ

team

Արամ Հովհաննիսյան

ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում

Կրթություն՝

1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը

Աշխատանքային գործունեությունը`

2023 թ. հունվարի 9-ի Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
08.07.2020-09.01.2023 թթ. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
17.09.2019-08.07.2020 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ
12.06.2019-17.09.2019 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ
2016-2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ
2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ
2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ
2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2000-2002 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր
1993-2000 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
1991թ. ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից
1990-1991 թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ

Պարգևներ՝

ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով
Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով

Այլ տվյալներ՝

1985-1987 թթ. ծառայել է Զինված ուժերում

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երեք որդի