Արտաքին հետախուզության ծառայության պետ

team

Քրիստիննե Գրիգորյան

Արտաքին հետախուզության ծառայության պետ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1998-2002թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Բակալավրի աստիճան
2002-2004թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Մագիստրոսի աստիճան
2006-2008թթ. Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ
Բակալավրի աստիճան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2004-2009թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
2009թ.մարտ-հոկտեմբեր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան
2009-2011թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
2011-2014թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)
2012-2014թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով
2014-2015թթ․ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
2015-2018թթ. ՀՀ արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018-2019թթ. ՀՀ Առաջին փոխվարչապետի խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
2019թ. հունվար-հուլիս ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
2019թ. հուլիս-2021թ. ապրիլ Արդարադատության նախարարի տեղակալ
2021թ. ապրիլ-2022թ. հունվարի 21 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ։



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

2016-2017թթ-ին որպես ազգային փորձագետ աշխատել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Վերստուգող հանձնաժողովի (CDDH) «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների» թեմատիկ աշխատանքային խմբում, որն ի թիվս այլնի մշակել է ԵԽ նախարարների կոմիտեի «Եվրոպայում քաղաքացիական հասարակության գործունեության համար բարենպաստ միջավայրի պաշտպանության ու ամրապնդման մասին» 2018թ. հանձնարարականը (CM/Rec(2018)11)։ Այս աշխատանքային խմբում Ք. Գրիգորյանը մասնակցել է «Օմբուդսմենական հաստատությունների պաշտպանության և խթանման Վենետիկյան սկզբունքների» նախագծի մասնագիտական քննարկումներին։
2019 - 2022թթ. ներկայացրել է կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտում և ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեում:
2021թ-ին ղեկավարել է ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի կատարման ՀՀ զեկույցի պաշտպանության հայկական պատվիրակությունը:
2019-2022թթ. ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (ԳՐԵԿՈ) ՀՀ պատվիրակությունը։
2019-2022թթ. իրականացրել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Հակակոռուպցիոն ցանցում Հայաստանի համակարգողի գործառույթները։
2021-2022թթ. - ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհուրդը։
2016-2022թթ. ներգրավել, կազմակերպել ու համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու ռազմավարությունների (2017-2019թթ. և 2019-2022թթ.) մշակման և իրականացման գործընթացը՝ պետական բոլոր շահագրգիռ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային գործընկերների ներգրավմամբ։
2019-2022թթ. իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության Համակարգող խորհրդի քարտուղարի գործառույթները:
Ակտիվ ներգրավում է ունեցել Ոստիկանության ոլորտի 2020-2022թթ. բարեփոխումների ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքներին, այդ թվում՝ Հայաստանում Պարեկային ծառայության ներդրման ծրագրին։
2021թ. Ոստիկանության կրթահամալիրում դասավանդել է «Ոստիկանություն-հասարակություն փոխգործակցություն» առարկան։


ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, տիրապետում է նաև գերմաներենին և արաբերենին։

Ամուսնացած չէ: