Մամլո հաղորդագրություններ

release

Երկրորդ հանդիպումը փորձագիտական հանրության հետ

09 / 04 / 2019

Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին՝ Ալեն Ղևոնդյանը, Արթուր Աթանեսյանը, Արմեն Պետրոսյանը, Արմինե Ադիբեկյանը, Գոհար Իսկանդարյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Հովսեփյանը, Մանվել Սարգսյանը, Նարեկ Գալստյանը, Վահրամ Հովյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Վարդան Ոսկանյանը և Տիգրան Ջրբաշյանը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբի հետ հանդիպմանը գրանցած արդյունքները։
Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով: