Մամլո հաղորդագրություններ

release

Դասախոսությամբ է հանդես եկել Անվտանգության խորհրդի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների բաժնի պետը

02 / 03 / 2019

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Ստեփանակերտում` Արցախի քաղաքացիական ծառայողների համար դասախոսությամբ է հանդես եկել Անվտանգության խորհրդի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների բաժնի պետ, ք.գ.թ. Աշխեն Բեգլարյանը: Դասընթացը կազմակերպվել էր «Կովկասի ինստիտուտի» կողմից: Դասընթացի նպատակն էր զարգացնել հաղորդակցությունների կառավարման ոլորտում Արցախի հանրային ծառայողների հմտությունները և կարողությունները: Ա. Բեգլարյանը դասախոսության ընթացքում ներկայացրել է պետական կառավարման մարմիններում հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարել ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության կազմակերպման, իրականացման և կառավարման գործընթացներին և գործիքակազմին: Մասնակիցների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում, քննարկվել են հանրային կապերի ոլորտում Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական կառավարման մարմինների խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: