Հայտարարություններ

announcement

Շնորհավորական ուղերձ

28 / 05 / 2019

1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի կողմից ցուցաբերված համառության, միասնականության, հավաքական կամքի և նվիրումի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու մեր դարավոր երազանքը։

Անկախությանը նախորդած մայիսյան հաղթանակները ցույց տվեցին, որ մենք ոչ միայն կարող այլ նաև պարտավոր ենք հոգալ սեփական անվտանգությունը, սեփական ուժերով և, որ միայն այդ դեպքում ենք ապրում ապահով ու անվտանգ միջավայրում։

101 տարի առաջ այս օրը՝ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժողովրդի համար ազատությունը բացարձակ արժեք է։

Այս փառապանծ օրվա` Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, երջանկություն և հավատ մեր պայծառ ապագայի հանդեպ։